«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ:
Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարեւոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։
Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ, մենք հայտարարում ենք հիմնական դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:
Մենք շնորհակալ ենք խաղաղությանը տեր կանգնելու ձեր այս պատրաստակամության համար եւ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։
Խնդրում ենք Ձեր նվիրատվությունները փոխանցել ստորեւ բերվող հաշվեհամարին:
Բանկը – Ամերիաբանկ ՓԲԸ
Հաշվեհամարը– 1570020902549000
Շահառու - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՆՊԱՏԱԿ * (* Պարտադիր է լրացման համար)
Նպատակ դաշտում պարտադիր նշել ՝
• Նվիրատվություն
• Ազգանուն
• Անուն
• Հայրանուն
• Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ
․ ՀԾՀ (սոց քարտ)
․ Նվիրատվություն բառը
Հիշեցում․ Նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10.000.000 ՀՀ դրամը։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք և իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող։
